Հայաստանի ուժեղագույն սամբիստներն ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, որտեղ տեղի կունենա սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով, կազմակերպությունը նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս:
Ապրիլի 1-ին տեղի կունենա մարզիկների կշռեքի գործընթացը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում