13:35  ,  3 ապրիլի, 2012

«Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն Ագուերոն է

Մարդիդի «Ռեալի» ղեկավարությունը հայտարարել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Արքայական ակումբի գլխավոր նպատակը «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյին ձեռք բերելն է։

Արգենտինացուն ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է «Մանչեսթեր Սիթիին» տրամադրել Գոնսալո Իգուայինին, ինչպես նաեւ վճարել 10 միլիոն եվրո, հայտնում է As-ը։

Հիշեցնենք, որ 2011-ի ամռանն Ագուերոն Մարդիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 27 խաղի, խփել է 17 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով