16:47  ,  26 մարտի, 2013

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվել է հայրենի քաղաքում

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին:

Նա շնորհավորել է տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ եւ նշել, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր է պահել հայկական սպորտի պատիվը եւ մեկ անգամ եւս վերահաստատել,  որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը պարգեւ է հանձնել տաղանդավոր մարզիկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English