12:23  ,  25 մարտի, 2013

Վարդան Մինասյան. Չեխերի հետ խաղում հնարավորությունները գնահատում եմ 50-50

«Չեխերի հետ խաղում հնարավորությունները գնահատում եմ 50-50: Արաս Օզբիլիսի մասնակցությունը դեռ հարցականի տակ է, մենք չենք ցանկանում վնասել նրա աջողջությունը»:

Այս մասին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ընթացող նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Հայաստան - Չեխիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին:

«Մեկնարկային կազմի տասը ֆուտբոլիստներն արդեն պարզ են: Արաս Օզբիլիսի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Մենք չենք ցանկանում վնասել նրա աջողջությունը: Մեծ է հավանականությունը, որ նա կխաղա, բայց եթե չխաղա, ապա նրան կփոխարինի Էդգար Մանուչարյանը: Դեռ պարզ չէ, թե ով հանդես կգա մեկնարկային կազմում:

Ընկերական խաղից իհարկե այդքան էլ գոհ չեմ: Զգացվում էր, որ տղաները խաղում են երիտասարդների դեմ: Բայց չեխերի դեմ տրամադրված կխաղան:

Կխաղանք հարձակողական ֆուտբոլ, թե՝ ոչ, կախված է խաղի ընթացքից:

Մենք տեսել ենք շատ խաղեր չեխերի մասնակցությամբ: Շատ ուժեղ թիմ է: Վերջին խաղը Դանիայի հետ անսպասելի արդյունք էր: Դա հավասար խաղ էր, բայց Դանիային հաջողվեց գոլ խփել եւ հաջողության հասնել:

Եթե նայենք վարկանիշներին, ապա չեխերն են ֆավորիտ համարվում, բայց մենք կձգտենք հաղթել:

Այս խաղում հնարավորությունները գնահատում եմ 50-50»,- ասաց Վարդան Մինասյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով