16:06  ,  21 մարտի, 2013

Եվրոպայի առաջնություն. Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը զրկվեց Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 0:13 (0:7, 0:6) հաշվով պարտվեց ռուսաստանցի Անվար Գեդուեւին: Գրիգորյանը բուլղարացի Լեոնիդ Բազանի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտերում Գրիգորյանը հաղթել էր հույն Ապոստոլոս Տասկուդիսին եւ մոլդովացի Բուրկա Ալեքսանդրուին:

120 կգ քաշային կարգում հանդես եկած Անդրանիկ Գալստյանը չէր կարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում