19:05  ,  16 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյանը 100-րդ խաղն է անցկացնում Ուկրաինայի առաջնությունում

Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում 100-րդ հանդիպումն է անցկացնում, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում «Շախտյորն» ընդունել է «Չեռնոմորեցին»: Առաջին խաղակեսն ավարտվել է Միրչա Լուչեսկուի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: 42-րդ րոպեին աչքի է ընկել Ֆերնանդինյոն: Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում է:

«Շախտյորի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 63 խաղի: Եվս 37 հանդիպում նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում