Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանի մարտի 14-ին սրտի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է championat-ը:
Փետրվարի 25-ից Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների արհմիությունը գումար էր հանգանակում Միքայելյանի վիրահատության համար:
935 հազար ռուբլի արժողությամբ վիրահատությունը հաջող է անցել:
Կարապետ Միքայելյանին ֆինանսական օգնություն են ցուցաբերել՝ Ալեքսանդր Ռյազանցեւը, Անտոն Շունինը, Վլադիմիր Գաբուլովը, Իլյա Չեբանը, Սերգեյ Իգնաշեւիչը, Ալեքսանդր Բորոդյուկը, «Կռիլյա Սովետով» ակումբը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում