10:15  ,  13 մարտի, 2013

Քաթարցի շեյխերը կստեղծեն մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի 24 ուժեղագույն ակումբները

Քաթարի Թագավորական ընտանիքը հաջորդ ամիս կներկայացնի Dream Football League (DFL, Երազանքների ֆուտբոլային լիգա) անվանումը կրող նոր մրցաշարի նախագիծը, տեղեկացնում է The Times-ը:

Մրցաշարը նախատեսված կլինի անցկացնել 2 տարին մեկ Քաթարում եւ Պարսից ծոցի երկրներում: Մասնակիցների թվում կինեն 24 առաջատար ակումբներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Մրցաշարը կլինի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության այլընտրանքային տարբերակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում