11:15  AMT,  6 մարտի, 2013

Արթուր Սարկիսով. Վերջապես խաղում եմ ինձ համար հարազատ դիրքում

Վերջապես խաղում եմ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կիզակետում: Այս դիրքում ինձ ավելի լավ եմ զգում: Այդ մասին հայտարարել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Թուրքիայում անցկացված հավաքից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար երրորդ հավաքը հաջող անցավ: Հաջողվեց մի քանի գոլ խփել, սակայն այդ ամենը թիմային խաղի շնորհիվ էր, տղաները շատ օգնեցին ինձ: Վերջապես խաղում եմ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կիզակետում: Այս դիրքում ինձ ավելի լավ եմ զգում: Գոլային պահերն ավելի շատ են, ինչի արդյունքում սկսել եմ ավելի արդյունավետ գործել: Հուսով եմ, որ կշարունակեմ նույն ոգով՝ օգնելով թիմին լուծել խնդիրները:

Շատ ուրախ ենք, որ հավաքներն արդեն ավարտվել են: Հասցրել էինք կարոտել մեր ընտանիքներին եւ պաշտոնական խաղերին: Առջեւում «Կուբանի» հետ խաղն է, որը շատ կարեւոր է մեզ համար: Այդ իսկ պատճառով շատ երկրպագուների ենք սպասում ստադիոնում: Հուսով եմ՝ նրանց աջակցության շնորհիվ կկարողանանք լավ արդյունքի հասնել այդ խաղում»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Ո՞վ է 2014թ. լավագույն հայ մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Արսեն Ջուլֆալակյան
Արթուր Աբրահամ
Լեւոն Արոնյան
Հենրիխ Մխիթարյան
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ