14:31  ,  31 մարտի, 2012

Ութոտնուկ Պաուլի եղբայրը կգուշակի Եվրո-2012-ի արդյունքները

2010թ. աշխարհի առաջնության ժամանակ ճիշտ կանխագուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլի եղբայրը գուշակություններ կանի Եվրո-2012-ի ժամանակ: Ութոտնուկի ծառայություններին կդիմի Պորտուգալիայի հավաքականը, որը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Լվովում եւ Խարկովում: Ութոտնուկը գտնվում է Պորտուի  «Sea Life» ծովային կենտրոնում: Գերմանիայի Օբերհազուն քաղաքից տեղափոխված ութոտնուկը մինչեւ տարեվերջ կմասնակցի «Պաուլամանիա» ներկայացմանը, հաղորդում է abola.pt-ն:

Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլն առնաց սխալի գուշակել էր Գերմանիայի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները, նաեւ եզրափակիչի հաղթողին: Աշխարհի առաջնությունից հետո Պաուլը սատկեց:

Նոր գուշակի առաջին փորձությունը կլինի հունիսի 9-ին, երբ Պորտուգալիան Եվրո-2012-ի խմբային փուլում կհանդիպի Գերմանիայի հետ: Հունիսի 12-ին պորտուգալացիների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, իսկ հունիսի 16-ին` Հոլանդիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով