Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ, ասել է հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը` պատասխանելով NEWS.am Sport-ի թղթակցի հարցին:
Լեւոն, հունվարին Քիմ Քարդաշյանն իր twitter-ում գրառում կատարեց, թե ցանկանում է շախմատ խաղալ սովորել եւ հետաքրքրվում էր` արդյոք դու պատրաստ ես նրան սովորեցնել: Եթե ստեղծվեն հարմար պայմաններ կամ դա անցկացվի reality show տարբերակով, ինչպես սիրում է անել Քարդաշյանների ընտանիքը, կմասնակցե՞ս դրան: Կսովորեցնե՞ս Քիմին շախմատ խաղալ:
Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին: Կարեւոր չէ, թե որ բնագավառում է դա արվում: Եվ եթե դա դժվարություն չի ներկայացնում այդ մարդկանց, ես կարող եմ միայն ծափահարել նրանց:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի