12:41  ,  22 փետրվարի, 2013

Թեհրանում Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների ըմբիշները բողոքել են ՄՕԿ-ի որոշման դեմ

Թեհրանում ավարտված ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մասնակից 14 երկրների հավաքականները, այդ թվում Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բուլղարիայի թիմերը բողոքի ակցի են անցկացրել ՄՕԿ-ի որոշման դեմ` 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու հանձնարարականի վերաբերյալ:

Մրցաշարի մասնակիցները պարզել են պաստառ, որի վրա անգլերեն եւ պարսկերեն գրված է եղել.  «Օլիմպիադան առանց ըմբշամարտի, երբեք, երբեք»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում