18:11  ,  30 մարտի, 2012

Հայաստան - Ավստրիա՝ Երեւանում

Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երեւանի «Միկա» ստադիոնում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը:
Ավստրիայի հավաքականը արդեն ժամանել է Երեւան եւ հանգրվանել է «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում: Հյուրերը կանցկացնեն երկու մարզում: Առաջինը մարտի 30-ին ժամը 15:00-ին «Փյունիկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը նախատեսված է մարտի 31-ին, ժամը 14:00-ին, «Միկա» մարզադաշտում: 

Ավստրիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Դոմինիկ Թալհամերի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 13:50-ին «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Ավստրիայի կանանց հավաքականը ժամանել է Երեւան հետեւյալ կազմով`

Դարպասապահներ
Աննա-Կարինա Կրիստլեր «Սանկտ Վայտ Կառնտեն»
Յասմին Պֆայլեր «Ալտենմարկտ»

Պաշտպաններ
Կատրին Էնտներ «Նեուլենգբախ»
Մարիոն Գրյոբներ, «Հերֆորդեր, Բորուսիա Ֆրիդենստալ»
Մարլիզ Հանշից «Վակեր Ինսբրուկ»
Սուսաննա Հոլեր «Զինդելֆինգեն», Գերմանիա
Կարինա Վենինգեր «Բավարիա», Գերմանիա
Կատյա Տրյոդհադնլ «Լանդհաուս»

Կիսապաշտպաններ
Յասմին Էդեր «Կլոպենբուրգ»
Լաուրա Ֆայերզինգեր «Բավարիա», Գերմանիա
Հայկե Մանհարտ «Սուդբուրգենլանդ»
Նադին Պրոհազկա «Շպրատցեռն»
Սարա Պունտիգամ «Բավարիա», Գերմանիա 
Վիկտորիա Շնադերբեկ «Բավարիա», Գերմանիա
Դանիելա Տաշ «Նեուլենգբախ»

Հարձակվողներ
Նինա Բուրգեր «Նեուլենգբախ»
Կոռնելիա Հաաս «Գրաց»
Լիզա Մակաս «Շպրատցեռն»

Հայաստանն ու Ավսրիան ընդգրկված են ընտրական 7-րդ խմբում: Հայաստանի թիմը վեց խաղում միայն պարտություն է կրել:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով