13:11  ,  20 փետրվարի, 2013

Աղվան Պապիկյանը տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ»

Լեհաստանի «Լոձի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ»: Նա ռուսական թիմում վարձավճարով հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Փետրվարի 20-ին Աղվան Պապիկյանն Անթալիայում կմիանա «Սպարտակի» երկրորդ թիմին:

Աղվան Պապիկյանի եղբայրը` Վլադիմիրը, փետրվարի 25-ին Մոսկվայում բուժզննում կանցնի: Եթե ծնկահոդի հետազոտությունը հուսադրող արդյունքներ տա, ապա նա եւ եւս վարձավճարով կտեղափոխվի «Սպարտակ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս