Լեհաստանի «Լոձի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ»: Նա ռուսական թիմում վարձավճարով հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Փետրվարի 20-ին Աղվան Պապիկյանն Անթալիայում կմիանա «Սպարտակի» երկրորդ թիմին:
Աղվան Պապիկյանի եղբայրը` Վլադիմիրը, փետրվարի 25-ին Մոսկվայում բուժզննում կանցնի: Եթե ծնկահոդի հետազոտությունը հուսադրող արդյունքներ տա, ապա նա եւ եւս վարձավճարով կտեղափոխվի «Սպարտակ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում