16:32  ,  19 փետրվարի, 2013

Նիկիտա Սիմոնյան. Հաճույքով դուրս կգայի «Սպարտակի» նոր ստադիոնի խաղադաշտ, եթե 20 տարի երիտասարդ լինեի

Եթե 20 տարի երիտասարդ լինեի, ապա հաճույքով դուրս կգայի «Սպարտակի» նոր ստադիոնի խաղադաշտ, հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» 86-ամյա վետերան Նիկիտա Սիմոնյանը, փոխանցում է championat-ը։

Փետրվարի 19-ին Տուշինոյում Նիկիտա Սիմոնյանը մասնակցել է «Սպարտակի» նոր ստադիոնի շնորհանդեսին։

«Ես կյանքում երկրորդ անգամ եմ այսպես հուզվում։ Առաջին անգամ հուզվել էի, երբ Ռուսաստանն ընտրվում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր։ Դրանից հետո հիշում էի Բոբի Չարլտոնի եւ անգլիական պատվիրակության մյուս անդամների դեմքերը, երբ նրանք իմացան, որ աշխարհի առաջնությունն ընդունելու է Ռուսաստանը։ Եթե ես կարողանայի տարիքիցս 20 տարի պակասեցնել, ապա հաճույքով դուրս կգայի այս ստադիոնի խաղադաշտ եւ կխաղայի «Սպարտակի» մարզաշապիկով»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում