13:26  ,  18 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղերը եւ արդյունքները

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Խաղային օրվա առաջին աստղ է ճանաչվել «Պիտսբուրգի» հարձակվող Պասկալ Դյուպուին, ով «Բաֆալոյի» հետ խաղում դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ աստղ է ճանաչվել «Չիկագոյի» պաշտպան Դանքան Կիտը. նա 3 գոլային փոխանցում է կատարել «Լոս Անջելեսի» դեմ խաղում: Երրորդ աստղ ճանաչված Հենրիկ Սեդնին («Վանկուվեր») 2 միավոր է վաստակել «Սենտ Լուիսի» հետ խաղում:

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Չիկագո» - «Լոս Անջելես» - 3:2 (2:0, 1:0, 0:2)

«Վինիպեգ» - «Բոստոն» - 2:3 (0:0, 2:2, 0:1)

«Դալաս» - «Կալգարի» - 3:4 (0:1, 3:0, 0:3)

«Մինեսոտա» - «Դետրոիտ» - 3:2 (0:1, 3:1, 0:0)

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Վաշինգթոն» - 2:1 (0:1, 1:0, 1:0)

«Վանկուվեր» – «Սենտ Լուիս» - 3:4 (բուլիտներով) (2:1, 0:1, 1:1, 0:0, 0:0, 0:1)

«Բաֆալո» - «Պիտսբուրգ»՝ 3:4 (1:2, 1:0, 1:2) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում