12:04  ,  30 մարտի, 2012

Sport.es. Մոուրինյոն կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Իսպանական Sport.es-ը տեղեկացնում է, որ պորտուգալացի մարզիչն այդ մասին արդեն հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Մոուրինյոի որոշման մասին Ֆլորենտինո Պերեսն իմացել է երկու շաբաթ առաջ։
Նշվում է, որ Մոուրինյոն տարաձայնություններ ունի թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում է հեռանալ ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով