Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
Իսպանական Sport.es-ը տեղեկացնում է, որ պորտուգալացի մարզիչն այդ մասին արդեն հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Մոուրինյոի որոշման մասին Ֆլորենտինո Պերեսն իմացել է երկու շաբաթ առաջ։
Նշվում է, որ Մոուրինյոն տարաձայնություններ ունի թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում է հեռանալ ակումբից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում