11:52  ,  30 մարտի, 2012

«Ռեալը» ֆուտբոլային դպոցներ կբացի Բոլիվիայում

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է 6 ֆուտբոլային դպրոց բացել Բոլիվիայում։ Դպրոցներից առաջինի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Սանտա Կրուզե քաղաքում։

Արքայական ակումբը ցանկանում է ֆուտբոլային դպրոցներ բացել նաեւ հարավամերիկյան այլ երկրներում։

Բոլիվիայի մարզադպրոցներից մեկը կկառուցվի Էլ Ալթո քաղաքում, որը 4000 մետր բարձր է ծովի մակարդակից, հաղորդում է La-Razon-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով