02:02  ,  11 փետրվարի, 2013

Մաուրո Գեւգեոզյանը նորամուտը նշեց Պարագվայի առաջնությունում

Մեկնարկել է ֆուտբոլի Պարագվայի առաջնությունը: Առաջին տուրում երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Լիբերտադը», հյուրընկալվելիս ոչ ոքի է խաղացել «Գուարան» ակումբի հետ՝ 1:1:

«Լիբերտադի» նորեկ Մաուրո Գեւգեոզյանը փոխարինողների թվում է եղել եւ խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին: Սա 26-ամյա հարձակվողի առաջին խաղն էր Պարգվայի առաջնությունում:

Պարագվայի առաջնություն. առաջին տուր

«Գուարան» - «Լիբերտադ»՝ 1:1

Լուիս դե լա Կրուզ, 2 – Պաբլո Վելազկես, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում