17:21  ,  28 հունվարի, 2013

Նորայր Ասլանյան. Միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, եւ երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում, ՀՖՖ լրատվական ծառայությանն ասել է Հայաստանի հավաքականի նորեկ Նորայր Ասլանյանը:

«Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, եւ երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է:

Ակումբում շատ լավ ընդունեցին այդ փաստը: Մեր խաղացողների մեծ մասը հոլանդացիներ են, եւ, ինքներդ էլ հասկանում եք, նրանց համար շատ դժվար է Հոլանդիայի հավաքականում խաղալու հույս ունենալ: Մեր ակումբում հպարտ են, որ ունեն թեկուզ այլ երկրի ազգային հավաքականի թեկնածու:

Ես ինձ համարում եմ հարձակողական ոճի կիսապաշտպան, կամ ետ քաշված հարձակվող: Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին»,- ասել է Նորայր Ասլանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում