«Բարդ կլինի գերազանցել Սիմոնյանի նվաճումները (որպես խաղացող եւ մարզիչ` վեց անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի, հինգ անգամ` երկրի գավաթակրի տիտղոսները), շատ բարդ կլինի: Շատ շնորհակալություն այսպիսի արժեքավոր նվերի համար, սա առանձնահատուկ նվեր է»: Սա Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պատասխանն է Նիկիտա Սիմոնյանից ստացած բարեմաղթանք-գրությանը:
«Սպարտակի» ամենահայտնի հայ վետերանները` Նիկիտա Սիմոնյանն ու Ալեքսանդր Միրզոյանը «Սպարտակի» հավաքի եւ թիմում Յուրա Մովիսյանի հայտնվելու կապակցությամբ բարեմաղթանք են հղել, հայտնում է Sovsport-ը:
Ալեքսանդր Միրզոյանը հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին եւ ինքնագիր է թողել, իսկ Նիկիտա Սիմոնյանը բարեմաղթանք է գրել. «Հարգելի Յուրա, մաղթում եմ քեզ «Սպարտակում» նվաճել ավելի շատ տիտղոսներ, քան ես: Մաղթում եմ քեզ հաջողություն»:
Յուրա Մովսիսյանը պատասխանել է.
«Բարդ կլինի գերազանցել Սիմոնյանի նվաճումները (որպես խաղացող եւ մարզիչ` վեց անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի, հինգ անգամ` երկրի գավաթակրի տիտղոսները), շատ բարդ կլինի: Շատ շնորհակալություն այսպիսի արժեքավոր նվերի համար, սա առանձնահատուկ նվեր է: Ես գիտեմ Սիմոնյանին եւ Միրզոյանին որպես մեծագույն խաղացողների եւ հպարտ եմ, որ նրանց նման հայ եմ: Ես չեմ տեսել նրանց խաղը, բայց գիտեմ, որ նրանք շատ բան են արել «Սպարտակի» համար, հատկապես, Նիկիտա Պավլովիչը: Ես նրանց նույնիսկ մոտ չեմ կանգնում: Իհարկե, ծրագրեր ունեմ` ցանկանում եմ գոլեր խփել եւ հաղթանակներ տանել: Երբ ինչ-որ բան հաջողվի, այն ժամանակ էլ կմտնեմ պատմության մեջ»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի 
15:08 , 27 հոկտեմբերի
14:10 , 27 հոկտեմբերի 
13:29 , 27 հոկտեմբերի