18:23  ,  28 մարտի, 2012

ՖԻԴԵ-ն հետաձգել է հավակնորդների մրցաշարը

Շախմատի միջազգային ֆեդերացիան «Ագոն» ընկերության հետ որոշել է աշխարհի չեմպիոն հավակնորդների մրցաշարն անցկացնել 2013թ. մարտի 13-ից 31-ը Լոնդոնում: Չեմպիոնական մրցախաղը տեղի կունենա 2013թ. նոյեմբերի 6-ից 26-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու 2012թ. աշնանը:

2012թ. կարեւորագույն իրադարձություններից Գելֆանդ – Անանդ չեմպիոնական մրցախաղը` մայիսի 10-ից 30-ը Մոսկվայում եւ Համաշխարհային Օլիմպիադան` օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում: Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով