17:16  ,  28 մարտի, 2012

Մասիմո Մորատի. Գլխավոր մեղավորը Գասպերինին է

Իտալական «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին թիմի վերջին անհաջողություններում մեղադրել է իտալացի Ջանպյերո Գասպերինիին, ով «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր նախորդ տարվա սեպտեմբերին։

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո պաշտոնանկ արվեց նաեւ «Ինտերը» գլխավորող Կլաուդիո Ռանյերին։ Ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց երիտասարդական թիմի մարզիչ Անդրեա Ստրամաչոնին։

«Չափազանց անհաջող մրցաշրջանի գլխավոր մեղավորը Գասպերինին է։ Նա փչացրեց ամեն ինչ։ Ջանպյերոն մշտապես բողոքում էր ֆուտբոլիստներից, եւ դա բացասաբար էր անդրադառնում խաղացոների վրա։
Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ Ռանյերին այսքան հանգիստ կընդունի իր հեռացման որոշումը։ Նա նույնիսկ ասաց, որ պատրաստ է այլ աշխատանքի անցնել «Ինտերում»,- Մորատիի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում