16:33  ,  28 մարտի, 2012

Մրցաշրջանն ավարտված է Ֆեդերիկո Մակեդայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Մակեդան, ով վարձավճարով հանդես էր գալիս Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսում», վնասվածքի պատճատով այլեւս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է SkySports-ը։

20-ամյա իտալացին արդեն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ անհրաժեշտ բուժում կստանա եւ կսկսի վերականգնողական մարզումները։

Հիշեցնենք, որ 2012-ի հունվարին Մակեդան վարձավճարով տեղափոխվեց «Քուինզ Պարկ Ռեյնջերս», որի կազմում հասցրեց երեք հանդիպում անցրացնել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում