16:13  ,  28 մարտի, 2012

Աբատեն չի խաղա «Բարսելոնայի» դեմ

Իտալական «Միլանի» եզրային պաշտպան Իգնասիո Աբատեն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը։

25-ամյա ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ ազդրի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ Սպասվում էր, որ Աբատեն կկարողանա վերականգնվել մինչեւ «Բարսելոնայի» հետ հանդիպումը, սակայն իտալացին դեռեւս պատրաստ չէ։

Աբատեի փոխարեն Մասիմիլիանո Ալեգրին կարող է խաղադաշտ դուրս բերել Իտալիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ջանլուկա Զամբրոտային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում