Ես հրավեր եմ ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար երազանք է: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ֆուտբոլի Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Էմմեն» ակումբի կիսապաշտպան Նորայր Մամեդովը: 21-ամյա ֆուտբոլիստը փոխել է ազգանունը Հայաստանի հավաքականում հանդես գալու համար: Նորայրն ընտրել է Ասլանյան ազգանունը:
«Այո, ես ստացել եմ հրավեր: Բոլոր թղթաբանական հարցերը լուծված են: Փետրվարի 3-ին կմեկնեմ Ֆրանսիա, որտեղ կմիանամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Ասլանյան ազգանունն ընտրել եմ, քանի որ դա կնոջս ազգանունն է: Նա եվրոպաբնակ հայ է: Այստեղ ենք ծանոթացել: Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար երազանք է: Սպասելիքներիս մասին դժվար է ասել, քանի որ սա առաջին խաղն է լինելու: Կարծում եմ, որ ամեն բան շատ լավ է անցնելու»,- զրույցում հայտնեց Նորայր Ասլանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում Վարդան Մինասյանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Այդ խաղին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ «Ուֆայի» 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի 
09:02 , 27 հոկտեմբերի 
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի