15:22  ,  28 մարտի, 2012

Մոուրինյո. Կերկրպագեմ «Միլանին»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Միլան» - «Բարսելոնա» հանդիպման նախաշեմին Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս է հայտնել, որ մրցավարական բրիգադը ճիշտ որոշումներ կկայացնի «Սան Սիրոյում»։

Պորտուգալացու խոսքով՝ նա ցանկանում է գեղեցիկ խաղ տեսնել՝ առանց մրցավարական սխալների։

«Հուսով եմ, որ կստացվի գեղեցիկ հանդիպում, որից հետո կարիք չի լինի խոսել մրցավարության սուբյեկտիվ որոշումների մասին։ Իհարկե, ես դիտելու եմ «Միլան» - «Բարսելոնա» խաղը եւ երկրպագելու եմ իտալական ակումբին։ Հուսով եմ՝ «Միլանը» լավ հանդիպում կանցկացնի եւ դրական արդյունքի կհասնի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է sport.es-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում