11:32  ,  28 մարտի, 2012

Հայաստանի հավաքականը կմեկնի Թուրքիա

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականը Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հավաք է սկսել Աբովյանի համալիր մարզադպրոցում: Հավաքականն ապրիլի 13-ին ավտոբուսով կմեկնի Թբիլիսի ու այնտեղից ինքնաթիռով կհասնի Տրապիզոն, որտեղ կկայանա Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարը:

Տրապիզոնի մրցաշարում 49 եւ 60 կգ քաշային կարգերում կվիճարկվի չորսական ուղեգիր: 49-ում Հայաստանը կներկայացնի Կորյուն  Սողոմոնյանը, 60-ում` Վլադիմիր Սարուխանյանը:  52, 56 եւ 81 կգ քաշային կարգերում կվիճարկվի երեքական ոըղեգիր: Հայաստանը կներկայացնեն համապատասխանաբար Հովհաննես Դանիելյանը, Արամ Ավագյանը եւ Արթուր Խաչատրյանը:  69-ում հանդես կգա Հրայր Մաթեւոսյան: Ուղեգիր կստանան միայն եզրափակիչի մասնակիցները:

64 կգ  եւ գերծանրքաշային  քաշային կարգերում  Տրապիզոն մեկնողների անունները հայտնի կդառնան  ավելի ուշ : Մրցաշարում Հայստանի հավաքականը մարզիկ չի հայտավորի 75  եւ  91 կգ քաշային կարգերում: 75-ում արդեն ուղեգիր է ձեռք բերել Անդրանիկ Հակոբյանը , իսկ 91-ում բարձրակարգ մարզիկ չունենք, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Տրապիզոնի մրցաշարը  կավարտվի ապրիլի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English