02:31  ,  28 մարտի, 2012

ԱՊՕԷԼ-ը ոչ մի հարված չկատարեց «Ռեալի» դարպասի ուղղությամբ

Կիպրոսի ԱՊՕԷԼ-ը ոչ մի հարված չի կատարել Մադրիդի «Ռեալի»  դարպասի ուղղությամբ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում:

Միեւնույն ժամանակ, Արքայական ակումբը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել էր 24 հարված, որոնցից 8-ը՝ դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 30-ը 70-ի էր՝ հօգուտ «Ռեալի»:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» հաղթեց 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկ գոլ խփեց Կական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում