21:39  ,  27 մարտի, 2012

Բալոտելին ընդհատել է «Ինտերի» ասուլիսը

Միլանի «Ինտերի» պաշտոնակատարի դերում Անդրեա Ստրամաչիոնիի առաջին մամուլի ասուլիսն անսպասելի ընթացք է ունեցել: Այն ընդհատել է «Մանչեսթեր Սիթի» ռմբարկու Մարիո Բալոտելին, որ մտել է սրահ, ողջունել է Ստրամաչիոնիին եւ նրա գործընկերներին ու հեռացել է:

Ստրամաչիոնին այնքան զարմացած է եղել, որ լրագրողին խնդրել է կրկնել հարցը:

Իտալիայում Բալոտելիի գտնվելու պատճառը հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները մի քանի օր հանգիստ են ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով