21:02  ,  27 մարտի, 2012

Մեսին ամենուր հետապնդում է Ռոնալդուին

Մարտի 27-ին Մադրիդի «Ռեալը» Նիկոսիայում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի հետ:  GSP ստադիոնի հետ կապված  Քրիշտիանու Ռոնալդուն ունի տհաճ հիշողություններ:

2011թ. սեպտեմբերի 2-ին Կիպրոս – Պորտուգալիա (0:4) հանդիպման ժամանակ տեղի ֆուտբոլասերների անդադար վանկարկում էին Մեսիի անունը: Խաղից հետո Ռոնալդուն ֆանատների այդպիսի վարքը որակել էր աննորմալ:

Հնարավոր է, որ Նիկոսիայի ֆուտբոլասերները չեն մոռացել Ռոնալդուի խոսքերը եւ հերթական ոչ ջերմ ընդունելությունը կկազմակերպեն պորտուգալացու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով