18:02  ,  27 մարտի, 2012

«Միլանը» շանս չունի

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» - «Միլան» դիմակայությունում ֆավորիտը կատալոնական ակումբն է, կարծում է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը:

««Միլանը» ոչ մի շանս չունի, առավել եւս Չեմպիոնների լիգայում հաղթելու շանս չունի: Իտալացիները լավ կոլեկտիվ խաղ են ցուցադրում, բայց դա չի կասեցնի կատալոնական գրոհները: Թեեւ «Միլանն» ունի Իբրահիմովիչի նման ուժեղ հարձակվող, սակայն թույլ կողմերտ շատ են:  

Մի մոռացեք, թե ինչ արեց «Արսենալը» «Միլանի» պաշտպանության հետ Լոնդոնում (3:0): «Բարսելոնան» - անկասելի շոգեքարշ է: «Միլանի» պաշտպանությունը չի կարող կանգնեցնել նրանց»,- Վենգերի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում