16:50  ,  27 մարտի, 2012

Ռոնալդուն մեկ տարում կարող է գնել ԱՊՕԷԼ-ը

Մարտի 27-ին Նիկոսիայում կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը՝ Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ:

Transfermarkt.de հեղինակավոր կայքը կիպրոսյան ակումբի կազմը գնահատել է 15 միլիոն եվրո: Թիմի ամենաթանկ խաղացողն է հարձակվող Այլթոնը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում էլ 1.6 միլիոն եվրո:

Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կազմում է 13 միլիոն եվրո: France Football-ի տվյալներով՝ պորտուգալացու տարեկան եկամուտը հասնում է 29.2 միլիոն եվրոյի: Ռոնալդուն պայմանագիր ունի այնպիսի ճանաչված ընկերություների հետ, ինչպիսիք են Nike-ը, Castrol-ը, Konami-ն եւ Clear/Unilever-ը:

Ստացվում է, որ Կրիշտիանուն կարող է գնել ԱՊՕԷԼ-ի ամբոջ կազմը մեկ տարվա աշխատավարձով, իսկ մի քանի տարուց նույնիսկ կարող է գնել ամբողջ ակումբը՝ GSP ստադիոնի հետ միասին, գրում է terrikon.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում