12:38  ,  11 հունվարի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Հատկապես ուրախ եմ եղել 15 տարեկանում «Փյունիկում» ստացած առաջին աշխատավարձիս

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport-express-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հոր` Համլետ Մխիթարյանի մասին:

«Չեք պատկերացնում, թե ինչքան կցանկանայի, որ նա տեսներ իմ խաղը: Եթե հայրս լիներ կողքիս, ապա շատ խնդիրներ հաստատ ավելի հասարակ լուծում կստանային, էլ չեմ խոսում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին: Բայց, ցավոք, նա շատ վաղ լքեց մեզ

Ես նրանից գիտակցված ոչինչ չեմ վերցրել, քանի որ նրա հեռանալու պահին ես ընդամենը յոթ տարեկան էի: Բայց նրան տեսած բոլոր մարդիկ այժմ ասում են, որ մենք վազում ենք եւ հարվածում են գործնականում միանման: Այնպես որ, իմ որակների մեծ մասը եկել է հորական գեներով»,- նշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

Հենրիխ Մխիթարյանը նաեւ պատմել է իր կյանքում փողի դերի մասին:

«Հատկապես ուրախ եմ եղել 15 տարեկանում «Փյունիկում» ստացած առաջին աշխատավարձիս: Դա իսկապես մեծ ուրախություն էր: Այժմ այդպիսի հույզեր չկան: Փողը ամենեւին էլ ամենակարեւորը չէ կյանքում: Եթե կարճ ձեւակերպեմ, ապա ես չեմ ապրում, որպեսզի գումար վաստակեմ, ես վաստակում եմ, որպեսզի ապրեմ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս