15:12  ,  27 մարտի, 2012

Հայտնվեց բանտում՝ Մուամբայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար

Ուելսական Սուոնսի քաղաքի համալսարաններից մեկի 21-ամյա ուսանող Լիամ Ստեյսին 56 օր կանցկացնի բանտում՝ Ֆաբրիս Մուամբայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար, գրում է The Guardian-ը:

Ուելսցի երիտասարդը Twitter-ի իր էջում ռասիստական գրառումներ է կատարել «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբայի հասցեին:
Հիշեցնենք, որ Մուամբան ուշագնաց էր եղել մարտի 17-ին կայացած Անգլիայի գավաթի խաղարկության «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ: Ֆուտբոլիստը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ եւ սկսել է սնվել ու քայլել ինքնուրույն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով