14:52  ,  27 մարտի, 2012

Ֆանատները պատժվել են Բրազիլիայում

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է «Պալմեյրաս» եւ «Կորինտիանս» ակումբների ֆանատների խմբավորումներին այցելել ստադիոն: Կարգապահական կոմիտեն նման որոշում է ընդունել «Պալմեյրասի» երկրպագուներից մեկի մահվանից հետո:

Խմբակային ծեծկռտուքը, որին մասնակցել են մոտ 1000 ֆանատներ, տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային հատվածում խաղից մի քանի ժամ առաջ:

Պատժամիջոցն ուժի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչեւ որ պարզվեն դեպքի բոլոր մանրամասներն ու պատժվեն բոլոր մեղավորները:

Խմբակային ծեծկռտուքը ֆանատները պլանավորել էին ինտերնետի միջոցով: Արդյուքնում՝ ծանր վնասվածքներ են ստացել տասնյակ ֆուտբոլասերներ, իսկ «Պալմեյրասի» երկրպագու Անդրե Ալես Լեզոն մահացել է հիվանդանոցում, հաղորդում է  O Estado Sao Paolo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով