13:17  ,  27 մարտի, 2012

Մարատ Սաֆինը հրավիրվել է հոկեյի Ռուսաստանի հավաքական

Ռուս թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարատ Սաֆինը կմասնակցի հոկեյի բարեգործական հանդիպման, որում կմրցեն «Ռուսաստանի աստղեր» եւ «Աշխարհի աստղեր» թիմերը: Հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Ժնեւում, հաղորդում է Newsru.com-ը:

Սաֆինից բացի, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգան այնպիսի ճանաչված մարզիկներ, ինչպիսիք են՝ Պավել Բյուրեն, Վյաչեսլավ Բիկովը, Վալերի Կամենսկին, Սերգեյ Մակարովը եւ այլոք:

«Աշխարհի հավաքականում» կխաղան ֆին հոկեյիստներ Յարի Կուրին եւ Կրիստիան Ռուտը, շվեդ Մատս Նելսուդը, ինչպես նաեւ շվեյցարացի թենիսիստ, օլիմպիական չեմպիոն Մարկ Ռոսը:

Հանդիպումից ստացված հասույթը կտրամադրվի պատանեկան հոկեյի զարգացմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English