12:59  ,  27 մարտի, 2012

Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն առաջիկայում նոր պայմանագիր կստորագրի Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Tuttosport-ը հայտնում է, որ իտալացու նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2016 թվականը:

Կողմերը բանակցություններ կսկսեն այս շաբաթվա ընթացքում:

Սպասվում է, որ նոր պայմանագրով Բուֆոնն ավելի քիչ աշխատավարձ է ստանալու, քան հիմա: Այս պահին 34-ամյա դարպասապահի տարեկան աշխատավարձը կազմում է 6 միլիոն եվրո է:

Հիշեցնենք, որ Բուֆոնը 2001-ին իտալական «Պարմայից» է տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում