11:11  ,  27 մարտի, 2012

Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի փլեյ-օֆֆ համակարգով

2012/13 մրցաշրջանում ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի փլեյ-օֆֆ համակարգով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:

Ֆուտբոլային միության նախագահը կարծում է, որ այդ կերպ հետաքրքրությունն ավելի կմեծանա մրցաշարի հանդեպ, հաղորդում է «Советский Спорт»-ը:

Հիշեցնենք, որ հենց Սերգեյ Ֆուրսենկոյի օրեք է ռուսական Պրեմյեր լիգան անցել աշուն-գարուն համակարգի:

2011/12 մրցաշրջանն անցումային է եւ կտեւի 1.5 տարի: Մրցաշրջան 2012/13-ը կանցկացվի նոր համակարգով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում