00:14  ,  7 հունվարի, 2013

Կասիլյասը հրաժարվել է Ռոնալդուից վերցնել ավագի թեւկապը

Իսպանական Պրիմերայի 18-րդ տուրի՝ «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» (4:3) խաղի ժամանակ Արքայական ակումբի դարպասպահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից վերցնել ավագի թեւկապը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ Անտոնիո Ադանի հեռացումից հետո: Ռոնալդուն առաջին անգամ էր «Ռեալին» խաղադաշտ դուրս բերում ավագի թեւկապով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print