09:32  ,  27 մարտի, 2012

Մայամի. Ազարենկոն դարձյալ հաղթում է

Մայամիում ընթացող Sony Ericsson Open մրցաշարի չորրորդ շրջանում WTA վարկանիշային աղյուսակը գլխավորող բելառուս Վիկտորիա Ազարենկոն դժվարին հաղթանակ տարավ Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ՝ 1:6, 7:6, 7:5:

Հաջորդ փուլում Ազարեկոյի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մարիոն Բարտոլիին, որը 6:1, 6:2 հաշվով հաղթել է ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին:

Sony Ericsson Open. Չորրորդ շրջան

Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2) – Եկատիրինա Մակարովա (Ռուսաստան) - 6:4, 7:6

Մարիա Կիրիլենկո (Ռուսաստան, 22) – Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա, 7) - 1:6, 2:6

Սամանտա Ստոսուր (Ավստրալիա, 6) – Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 10) - 5:7, 3:6

Գարբին Մուգուրուսա Բլանկո (Իսպանիա) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 5) - 3:6, 2:6

Նա Լի (Չինաստան, 8) – Սաբին Լիսիցկի (Գերմանիա, 12) - 3:6, 6:4, 6:2

Վիկտորիա Ազարենկո (Բելառուս, 1) – Դոմենիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 1:6, 7:6, 7:5.

Յանինա Վիկմայեր (Բելգիա, 23) – Կարոլին Վոզնյացկի (Դանիա, 4) - 6:7, 0:6

Ուինուս Ուիլյամս (ԱՄՆ) – Աննա Իվանովիչ (Սերբիա, 15) - 6:7, 6:2, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում