00:22  AMT,  29 դեկտեմբերի, 2012

Արթուր Սարկիսով. Նոր տարուն մայրս միշտ հնդկահավ է պատրաստում

Նոր տարին միշտ դիմավորել եմ տանը՝ ընտանիքիս հետ: Այս տարին եւս բացառություն չի լինի, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը:

«2012-ի ամենակարեւոր իրադարձությունը շատ հեշտ է մտաբերել. դա իմ նորամուտն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Այն փակում է մյուս իրադարձությունները: Նոր տարին միշտ դիմավորել եմ տանը՝ ընտանիքիս հետ: Այս տարին եւս բացառություն չի լինի: Մայրս միշտ հնդկահավ է պատրաստում: Նոր տարուն այն անպայման կլինի մեր սեղանին:

Երկրպագուներին առաջին հերթին առողջություն եմ մաղթում: 2012-ին սպասում ենք նրանց ստադիոնում: Հուսով եմ` կկարողանանք հաղթանակներով ուրախացնել «Վոլգայի» երկրպագուներին: Կանենք ամեն բան, որպեսզի նրանք հպարտանան մեր թիմով եւ ուրախությամբ ու հաճույքով գան ստադիոն»,- Սարկոսովի խոսքը փոխանցում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը 2012-ին Յարոսլավլի «Շիննիկից» է տեղափոխվել «Վոլգա»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 8 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել: 

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս

  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ