12:49  ,  27 դեկտեմբերի, 2012

«Նապոլիի» նախագահ. Կավանիին ձեռք բերելու համար պետք է վճարել 63 միլիոն եվրո

Ուրուգվայի ազգային հավաքականի եւ իտալական «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերն իրականացնելու համար պետք է վճարել 63 միլիոն եվրո: Այդ մասին հայտարարել է նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:

«Ամռանը ես հրաժարվեցի 55 միլիոն եվրոյով վաճառել Կավանիին: Նրան ձեռք բերելու համար պետք է վճարել 63 միլիոն եվրո: Այդ գումարը հաստատված է ֆուտբոլիստի պայմանագրով: Եթե որեւէ մեկը պատրաստ է ամբողջությամբ վճարել այդ գումարը, ապա կարող է գնել Կավանիին»,- Դե Լուրենտիսի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։

Կավանիի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Նա 2010-ին իտալական «Պալերմոյից» է տեղափոխվել «Նապոլի»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում ուրուգվայցին մասնակցել է 15 խաղի, խփել է 13 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում