23:26  ,  26 մարտի, 2012

Նեյմար. Կորչի Եվրոպան

Բրազիլական ֆուտբոլի ամենավառ երիտասարդ աստղ Նեյմարը հայտարարել է, որ վարպետությունը զարգացնելու համար Եվրոպա տեղափոխվելու անհրաժեշտություն չունի:

«Ես փորձ եմ ձեռք բերում: Ես ավելի լավ եմ սկսել խաղալ անցած երեք տարիներին եւ կարող եմ զարգանալ համառ աշխատանքով եւ հաղթանակի ձգտումով», - Նեյմարի խոսքը մեջբերում է Globoesporte-ը:

«Ինձ պետք չէ որեւէ այլ վայր տեղափոխվել` աճելու եւ փորձառություն ձեռք բերելու համար: Ես մեծ ապրումներ եմ ունենում «Սանթոսում»: Եվրոպա տեղափոխվելու անհրաժեշտություն չեմ զգում», - ասել է բրազիլացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով