21:36  ,  26 մարտի, 2012

Անրին յուրովի է զորակցել Մուամբային

Ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսում» հանդես եկող Լոնդոնի «Արսենալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Թիերի Անրին  MLS-ի հերթական տուրի հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել ավագի թեւկաապով, որի վրա գրված է եղել «Մուամբա»:

Այդ կերպ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր զորակցությունն է հայտնել «Բոլթոնի» խաղացող Ֆաբրիս Մուամբային, որը խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Նրա սիրտը 78 րոպե չէր աշխատել:

Անրին Նյու Յորքից մեկնել էր Լոնդոն` նախկին թիմակցին տեսնելու համար, այնուհետեւ վերադարձել էր ԱՄՆ-ը:

Անրիից բացի Մուամբային աջակցություն են հայտնել նաեւ ֆուտբոլասերները` տրիբունաներում պատկերելով նրա անունը:

Նշենք, որ Նյու Յորքի թիմը 4:1 հաշվով հաղթել է «Կոլորադո Ռեպիդսին»: Անրին դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով