21:09  ,  26 մարտի, 2012

Ժոզե Մոուրինյո. Սա մեծագույն դաս է ամբողջ աշխարհի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ իր հիացմունքն է հայտնել մրցակցի միասնությամբ:

«Մենք իհարկե ֆավորիտ ենք, ԱՊՕԵԼ-ն ու Մադրիդը համեմատության ոչ մի եզր չունեն, բայց ես նրանց հարգում եմ», - պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Իհարկե, մենք նրանցից սովորելու բան ունենք: Կոլեկտիվի ներսում կա մեծագույն ուժ, որը շատ ավելի կարեւոր է, քան յուրաքանչյուր խաղացողի անհտական վարպետությունը:

Նրանք կկռվեն թիմի համար, եւ նրանք գիտեն, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Դա մեծագույն դաս է ամբողջ աշխարհի համար: Մենք պետք է հարգենք ԱՊՕԵԼ-ին: Նրանք արժանի են քառորդ եզրափակիչում լինելուն», - ասել է Մոուրինյոն:

ԱՊՕԵԼ - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով