20:05  ,  26 մարտի, 2012

Աֆելայը «Բարսելոնայի» հետ մեկնել է Միլան

«Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է կատալոնական ակումբի ընդհանուր խմբի հետ:

25-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել նախորդ տարվա աշնանը:

Marca-ն հայտնում է, որ հոլանդացին «Բարսելոնայի» հետ մեկնել է Միլան եւ կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Միլան» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում