19:18  ,  26 մարտի, 2012

Դել Պյերոյի ապագան հստակ է

Թուրինի «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո դել Պյերոն, որը «Ինտերի» հետ խաղում բացեց իր գոլերի հաշվարկը ընթացիկ առաջնությունում, հայտարարել է, որ երբեք իրեն անօգտակար չի զգացել թիմում:

«Այս տարի ես երբեք ինձ անօգտակար չեմ զգացել եւ հեռանալու մասին չեմ մտածում: Ես այդ մասին չեմ մտածել նույնիսկ հունվարին», - Դել Պյերոյի խոսքը մեջբերում է Rai 2-ը:

Ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ Իտալիայի գավաթի խաղարկությունում «Միլանի» դարպասը խփած գնդակին:

«Ես ուրախ եմ, որ խփել եմ երկու հանդիպումներում էլ: Ես հպարտ եմ, քանի որ այդ գոլերը շատ կարեւոր էին: Ապագայիս մասին կարող եմ ասել միայն, որ առաջիկայում «Նապոլիի» հետ հանդիպումն է», - հայտարարել է «Յուվենտուսի» ավագը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով